Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմասնակցի կիպրական սփյուռքի 
համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն օգոստոսի վերջին կմասնակցի կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին, ինչպես նաև կհանդիպի Կիպրոսի պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքի տեղեկացմամբ՝ համապատասխան որոշումն օգոստոսի 7-ի կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի օգոստոսի 21-26-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա՝ օգոստոսի 21-24-ը, Լիմասոլ՝ օգոստոսի 24-26-ը ներառյալ)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]