Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Իսրայելի ԱԳ նախարարն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Լատինական Ամերիկա

Իսրայելի ԱԳ նախարարն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ 
կայցելի Լատինական Ամերիկա

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը դիվանագիտական ​​այցով մեկնում է Պարագվայ և Ուրուգվայ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունը նշել է, որ սա Իսրայելի ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Լատինական Ամերիկա ավելի քան 10 տարվա ընթացքում։

Ըստ մամուլի ծառայության՝ Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում Քոենը կմասնակցի հանրապետության նոր նախագահ Սանտյագո Պենյայի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է օգոստոսի 15-ին։ «Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Պարագվայի և Ուրուգվայի նախագահների և այդ երկրների արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Լատինական Ամերիկայի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-  ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]