Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի` 100 և Հայկական անիմացիայի` 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 17-ի նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 93.529.6 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների բանակցությունների արդյունքում ՀՀ-ին առաջարկվել է ֆիլմերի թվայնացման և վերականգնման ծառայությունների մատուցման նվազեցված սակագներ:

Միաժամանակ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման և վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Նշված արդյունավետ համագործակցությունների արդյունքում կինոժառանգության պահպանման համար նախատեսված ծախսերի տնտեսում է կատարվել:

Կարևորելով Հայ կինոյի՝ 100 և Հայկական անիմացիայի՝ 85-ամյակները, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2024 թ-ին նշվելու են Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանները և այդ շրջանակում միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված են հայկական կինոժառանգության ցուցադրություններ՝ որոշվել է թվայնացնել և վերականգնել ավելի մեծ թվով ֆիլմեր։

Այսպիսով՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեով պլանավորված «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում հաստատված 6 ֆիլմի փոխարեն թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am