Տարածաշրջանային

«Տոլու-3» արբանյակը ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը

1 րոպեի ընթերցում

«Տոլու-3» արբանյակը ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տոլու-3» զոնդային արբանյակը, որը կառուցվել է Իրանի հեռահաղորդակցության արդյունաբերության ընկերության կողմից, վերջին փորձարկումներից հետո սեպտեմբերի 2-ին ներկայացվել է իրանական տիեզերական գործակալությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանական տիեզերական գործակալության կողմից պատվիրված «Տոլու-3» արբանյակը գործարկվել է ընթացիկ տարվա փետրվարին։

Այս արբանյակը կշռում է ավելի քան 100 կիլոգրամ և համարվում է երկրում ստեղծված արբանյակներից ամենածանրը։ Երկրից 500 կիլոմետր բարձրությամբ ուղեծրում այն կարող է սև-սպիտակ և գունավոր պատկերներ նկարել։

Երկրի ցածր ուղեծրում տեղակայված «Տոլու-3» արբանյակը կկարողանա իրանական տիեզերական գործակալությանը փոխանցել անհրաժեշտ պատկերներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսները, բնական ռիսկերի կառավարումը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում