Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ՄԱԿ-ում։

«Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի օրը», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դա տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին։

Այժմ Նյու Յորքում անցկացվում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակով հանդիպումները, հետևաբար, հնարավոր է, որ ԱԽ նիստին մասնակցեն որոշ պատվիրակությունների ղեկավարներ։

Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականցվող լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։ Վիրավորների թիվը 138 է, որոնցից 29-ը քաղաքացիական անձինք են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում