Քաղաքականություն

Ադրբեջանի գործողությունները սարսափելի են. ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը խստորեն դատապարտել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի գործողությունները սարսափելի են. ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը խստորեն դատապարտել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուքերը X-ի իր էջում գրառում է կատարել:

«Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բուքերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում