Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված 
պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ»-ի ալիքը։

« Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները թողնում են իրենց դիրքերը Եվլախում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]