Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի համար

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ 
բնակչության վիճակի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին հանգստյան օրերին և շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով»,- ասել է նա և անընդունելի համարել նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի են», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը և զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։ «Այս քայլերով մենք եզրակացության կգանք Ադրբեջանի մասին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները նույնպես պարտավոր են նպաստել խաղաղ բնակչության պաշտպանության ապահովմանը:

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են ԵՄ դիտորդները։ «ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից», - ընդգծել են ԱԳՆ-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am