Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am