Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար 
իրավիճակը. Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի  հայտարարությանը Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ ստեղծելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։

«Այս թիմը կգնահատի իրավիճակը և կորոշի առաջնահերթ կարիքները՝ ավելացնելու օգնությունը և աշխատելու գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար», - նշել է Միլլերը։

Նա նաև կրկնել է հրադադարը պահպանելու, հումանիտար կարիքների ապահովման կարևորությունը։ Միլլերն ընդգծել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ տարածաշրջան ուղարկել անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովելու թափանցիկություն և վստահություն։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին, դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին։

«Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեծապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Կարծում ենք՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Դա որոշում է, որը նրանք բոլորը պետք է կայացնեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այդ որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք գտնում ենք, որ պետք է անխոչընդոտ հումանիտար հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարողանում է ստանալ անհրաժեշտ աջակցությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]