Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

ԱՆՏՎԵՐՊԵՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց Փարիզի 33-րդ ամառային ՕԽ ուղեգիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Այս օրերին բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Արթուր Դավթյանը մրցեց բազմամարտում և հենց այս կերպ նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Դավթյանը մինչ այս մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-20202 խաղերին: Սա հայ մարմնամարզիկի 4-րդ Օլիմպիական խաղերն են: Նա նախորդ խաղերում` հենացատկի վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am