Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 47 հազար 322 բռնի տեղահանված

Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից օգտվել է 47 հազար 322 բռնի տեղահանված

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 1-ի ժամը 15:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղիից բռնի տեղահանված 47 հազար 322 քաղաքացի օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից 15:00-ի դրությամբ օգտվել է 47 հազար 322 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2317, Արարատի մարզում՝ 12 հազար 395, Արմավիրի մարզում՝ 4308, Գեղարքունիքի մարզում՝ 3848, Լոռու մարզում՝ 2435, Կոտայքի մարզում՝ 11 հազար 368, Շիրակի մարզում՝ 2231, Սյունքի մազրում՝ 4175, Վայոց ձորի մարզում՝ 1923, Տավուշում՝ 2322 անձ»,- հայտնեց նա:

Սանոսյանը տեղեկացրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ժամը 15:00-ի դրությամբ տեղակայվել են Հայաստանի 10 մարզերում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 490-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am