Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն

«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]