Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատել են, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատել են, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են 
տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից Լեռնային Ղարաբաղից ՀՀ ժամանող հայրենակիցներին հնարավորություն է տրված 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ucom ընկերությունից։

Վիվա-ՄՏՍ ընկերությունն էլ հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել հատուկ սակագնային պլանին՝ 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):

Երկու օպերատորները նաև տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 25-ից Գորիսի  և Վայքի սպասարկման կենտրոններն աշխատել են մինչև կեսգիշեր, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից Կոռնիձորում, Վայքում ու Գորիսում տեղակայվել են սպասարկման շարժական կենտրոններ՝ անվճար քարտերի տրամադրումն առավել արագ կազմակերպելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]