Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի

Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն 
Լեռնային Ղարաբաղի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները  հոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային  անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։

i2.jpg (109 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ժամանակ։

Ցույցի կազմակերպիչներից Տիրան Կիլիկյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները և կարևորել Ադրբեջանի կողմից իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու կոչը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համակարգող Գասպար Կարապետյանն ընդգծել է հայկական միասնության կարևորությունը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։ Կարապետյանը կոչ է արել հայ համայնքին միասնաբար բռունցք դառնալ հանուն Լեռնային Ղարաբաղի:

Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվող  ցեղասպանական քաղաքականության դեմ:

i3.jpg (120 KB)

i4.jpg (118 KB)

i5.jpg (104 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]