Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ռումինիան երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

Ռումինիան երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 7-ին բեռնատար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն ուրախ է, որ իր ժողովուրդը նույնպես հասել է` օգնելու կարիքավոր մարդկանց։

«Կարծում եմ, որ սա մեր երկրների, մեր ժողովուրդների միջև շատ բաց և շատ սերտ հարաբերությունների ապացույցն է։ Հուսով եմ, որ դա կլինի շատ, շատ ամուր կամուրջ մեր հարաբերությունների համար: Առաջիկայում Բուխարեստ ենք տարհանելու Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ այստեղ եմ ՝ ցույց տալու, որ մարդիկ կարող են ընկերներ լինել և օգնել կարիքավորներին: Շատ շնորհակալ եմ»,- ասաց Հայաստանում Ռումինիայի դեսպանը։

Մարդասիրական բեռը ներառում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am