Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել

Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել 
կրակը և բանակցություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս առնչությամբ հաստատում ենք մեր սկզբունքային եւ հետեւողական  դիրքորոշումը այն մասին, որ հակամարտությունը, որն ընթանում է արդեն 75 տարի, չունի ուժային լուծում եւ կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բանակցային գործընթացի կարգավորմամբ՝ հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը հետևողականորեն չկատարելու եւ Արեւմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարեւելյան «քառյակի» աշխատանքն արգելափակելու ուղիղ հետեւանքն է։

Ռուսաստանը պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am