Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան

Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից  բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման 
համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական 
հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ, ցավոք, մեծ թվով երեխաներ կան, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են  եղել լքել իրենց տունը, մանկապարտեզը, դպրոցը, ընկերներին: Շատերը նույնիսկ սիրելի խաղալիքները չեն հասցրել իրենց հետ վերցնել և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել երեխաների վրա:

Երեխաների մոտ  ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների և դրսևորումների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը:

HM2_6217.JPG (798 KB)

Հոգեբանի ասելով՝ ցավոք սրտի հնարավոր չէ երեխաներին հեռու  պահել ցանկացած սթրեսային իրավիճակներից և կյանքն այնպիսին է, որ երեխաները նույնպես ապրում են սթրեսային վիճակներ:

 «Այդ իսկ պատճառով մենք ոչ թե պետք է հեռու պահենք երեխաներին, այլ պետք է սովորեցնենք միասին դուրս գալ այս սթրեսային իրավիճակներից: Երեխաների հետ աշխատելու ամենալավ տարբերակը  արթերապիան և հեքիաթաթերապիան է: Երեխան փոքր տարիքից  հեքիաթի միջոցով սովորում է, որ կան կյանքում դժվարություններ և ամենակարևոր բանը հեքիաթի մեջ այն է, որ  վերջում միշտ բարին հաղթում է»,- ասաց Գայանե Ղազարյանը:

Մասնագետը նշեց, որ եթե երեխայի մոտ խանգարվում է քունը, խանգարվում է ախորժակը, տարբերվում է վարքը, նա սկսում է վախենալ  մենությունից,  փորձում է ծնողներին անընդհատ հարցնել տեղի ունեցածի մասին, ապա այս բոլոր դրսևորումները խոսում է այն մասին, որ երեխայի հետ պետք է աշխատել, իսկ եթե ծնողի մոտ չի ստացվում, բնականաբար, պետք է նաև մասնագիտական աջակցություն:

Անդրադառնալով դպրոցներում և մանկապարտեզներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հեշտ ինտեգրմանը և մանկավարժների ճիշտ մոտեցմանը՝ մասնագետն ընդգծեց, որ ուշադրություն, իհարկե, պետք է, բայց պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել,  ուղղակի պետք է ընդգրկել նորմալ գործընթացի մեջ մնացած բոլոր երեխաների նման:

Ստեղծված իրավիճակում երեխաների հետ շփվելու և աշխատելու մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

 Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]