Քաղաքականություն

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ըստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում