Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար

Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների 
խորհրդում ընտրվելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրելու համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է 97 ձայն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։    

Արևելյան Եվրոպայի երկրների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն և Բուլղարիան՝ 160 ձայն։ Խորհրդի անդամ են ընտրվել նաև Բրազիլիան, Բուրունդին, Չինաստանը, Կոտ դ'Իվուարը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գանան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Մալավին և Նիդեռլանդները:

Ռուսաստանի Դաշնությունը վերոհիշյալ խորհրդում ընտրվել է 2020 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դադարեցրեց վերջինիս անդամակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am