Քաղաքականություն

Դելիմիտացիայի գործընթացում կոնկրետ քարտեզներով կարձանագրվեն սահմանի խախտումները, որոնք պետք է վերացվեն. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Դելիմիտացիայի գործընթացում կոնկրետ քարտեզներով կարձանագրվեն սահմանի խախտումները, որոնք պետք է վերացվեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը չեզոքացրել է Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգները, և արդյոք Ադրբեջանը իր զորքերը դուրս կհանի Հայաստանի օկուպացված տարածքներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Երբ դելիմիտացիայի հիմքում դրվում են կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, ինչը նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։ Հիմա պրոբլեմն այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքն ապագա խաղաղ կարգավորման»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում