Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է 
փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրագրելու համար համագործակցությունը ԵՊՀ «միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման, կայացման և հետագա զարգացման գործում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, ուսումնական այս տարվանից ներդրված մագիստրոսական ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շրջանակում կենտրոնը, ի թիվս այլ հանձնառությունների, պատրաստ է ծրագրի զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ին տրամադրել մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ ռազմավարական պլանավորման և միջազգայնացմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

Նշվում է, որ ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից կիրագործվեն նաև բարձրագույն իրավաբանական կրթությանն առնչվող ակադեմիական տարբեր նախագծեր, կկատարվեն հետազոտական աշխատանքներ ու կիրականացվեն փոխանակման ծրագրեր։ Բացի դրանից՝ կենտրոնը պատրաստ է տրամադրել կրթաթոշակներ ԵՊՀ ուսանողներին՝ նպաստելով կրթության հասանելիությանը։

ԵՊՀ տեղեկացմամբ՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ հուշագիրը կնպաստի ոչ միայն համալսարանում, այլև Հայաստանում բարձրագույն իրավաբանական կրթության զարգացմանն ու առաջընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am