Հասարակական

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:

Նշվում է, որ դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ:

Ըստ աղբյուրի՝ ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում