Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատվիրակության հետ քննարկել է ֆրանսերենի դասավանդմանն ուղղված ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատվիրակության հետ քննարկել է ֆրանսերենի դասավանդմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ բնագավառներում ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար:

Հանդիպմանը ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI), որը նախատեսվում է մեկնարկել 2024-2025 թվականների ընթացքում: Ծրագրի առանցքում ՀՀ քոլեջներում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է: Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ձևաչափն ու համագործակցության հնարավորությունները նշյալ գործընթացում:

«Մենք արդեն իսկ ունենք այս ուղղությամբ հաջող համագործակցության փորձ: Խոսքս վերաբերում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկվել են ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական աջակցության, գործընթացում առավել շատ ուսումնական հաստատություններ և սովորողներ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը կարևորել է ԿԳՄՍ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը նշյալ գործընթացներն իրականացնելու գործում: Ֆրանսիական կողմը փաստել է, որ ֆրանսերենի դասավանդման վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները կստանան վկայականներ:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպումներում ներկայացնել գործնական քայլերին ուղղված աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում