Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում

Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում հոկտեմբերի 15-ի ժամը 11.00-ից 14.00-ն, հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցցանցում:

«Գազա քաղաքի և Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներ, անցած օրերին մենք կոչ էինք անում Ձեզ տեղափոխվել հարավային գոտի ձեր անվտանգության համար: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ Իսրայելի Պաշտպանության բանակը ժամը 11.00-ից 14.00-ն (Երևանի ժամանակով - խմբ.) այս ճանապարհի երկայնքով  որևէ գործողություն չի իրականացնի: Խնդրում ենք այդ ընթացքում օգտվել Գազայի հատվածի հյուսիսային մասից հարավ տեղափոխվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի էջում:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից Իսրայելի վրա հարձակման սկսվելուց հետո յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am