Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ դիերի վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ․ ՄԻՊ

ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ դիերի վրա առկա են խոշտանգումների և 
անդամախեղումների նշաններ․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի նախնական զեկույցը՝ որպես հիմնական ապացույց օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից, և հիմնական արձանագրումները հետևյալն են. կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, և սա վկայում է, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք: Սա շատ կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, այլև անգլերեն հրապարակված զեկույցն ուղարկվել է բոլոր գործընկերներին, նաև ներկայացվել է Հաագայի դատարանում՝ որպես հիմնական ապացույց»,- ասաց Անահիտ Մանասյանը: 

ՄԻՊ-ն նաև անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց։

«Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում»,- եզրափակեց Մանասյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am