Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել հումանիտար հարցերում գործընկերների հետ Կառավարության փոխգործակցության ապահովմանը

ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել հումանիտար հարցերում գործընկերների 
հետ Կառավարության փոխգործակցության ապահովմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների հետ հումանիտար արձագանքի կազմակերպման ուղղությամբ Կառավարության արդյունավետ փոխգործակցության ապահովմանը:

Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am