Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելի հարվածներից հետո Հալեպի և Դամասկոսի օդանավակայանների չվերթները տեղափոխվել են Լաթաքիայի օդանավակայան

Իսրայելի հարվածներից հետո Հալեպի և Դամասկոսի օդանավակայանների չվերթները տեղափոխվել են Լաթաքիայի օդանավակայան

ԴԱՄԱՍԿՈՍ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան Իսրայելի ագրեսիայից հետո, որն ուղղված էր Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների դեմ, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել , Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններում բոլոր կանոնավոր չվերթները (ժամանում և մեկնում) կտեղափոխվեն Լաթաքիայի միջազգային օդանավակայան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով SANA-ն, իր Telegram-ալիքի հայտարարության մեջ նախարարությունը կոչ է արել ճանապարհորդներին համակարգել իրենց հարցերը ավիաընկերությունների հետ, քանի որ թռիչքների վերաբերյալ թարմացումները, ներառյալ՝ ժամանակացույցի փոփոխությունները, ժամանման կետերը և չեղարկումները, կհրապարակվեն հետագայում:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի տրանսպորտի նախարարությունը սգում Է Դամասկոսի միջազգային օդանավակայանի օդերևութաբանության բաժնի քաղաքացիական ծառայող Օմար Աբու Իսայի մահը, ով դարձել է ագրեսիայի զոհը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին: Նախարարությունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել հարձակման հետևանքով մեկ տուժածին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am