Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար միաձայնության մասին

Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության 
լիակատար միաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում աշխատում է առանց տարաձայնությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:

«Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը սերտորեն աշխատում են, որպեսզի Իսրայելին հասցնեն լիակատար հաղթանակի: Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի միջև փոխադարձ վստահություն և նպատակների միասնություն է», - ասվում է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունն արվել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված շահարկումների ֆոնին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության անցկացման շուրջ երկրի ղեկավարության ներսում իբր առկա տարաձայնությունների թեմայով:

«Խնդրում ենք ԶԼՄ-ներին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել կեղծ հրապարակումներից, որոնք միայն վնասում են մեր միասնականությանը և ուժին»,- նշել են վարչապետի և պաշտպանության նախարարի գրասենյակներում, ինչպես նաև բանակի մամուլի ծառայությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am