Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ջոլի

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում 
Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ջոլի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։  

«Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ջոլին։

Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am