Միջազգային

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ  կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 26-ին Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 22 փաստաթուղթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման, 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ 80-ամյակի նախապատրաստման և տոնակատարության, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության իրադարձությունների, գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության, վերականգնողական ծրագրերի և ուրանի հանքարդյունաբերությունից տուժած տարածքների վերականգնման վերաբերյալ։ Այդ թվում կան նաև փաստաթղթեր 2024 թվականին կամավորական շարժման տարվա անցկացման գործողությունների ծրագրի և ԱՊՀ առաջնության մասին։

Ստորագրվել է 9-ը փաստաթուղթ ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում