Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է 
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ Դանիել Դանիելյանը:

038A7710.JPG (1.12 MB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել է  թատրոնի պատմությունն ու գործունեությունը, հյուրերը շրջայց են կատարել կառույցում:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով  հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով   և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ: Այստեղ ելույթ է ունեցել աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի ծննդյան 100-ամյակը նշում ենք 2024 թվականին: Թատրոնում առաջին անգամ կբեմադրենք  Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը, որից հետո կլինի համաշխարհային պրեմիերա»:

038A7800.JPG (1.53 MB)

Նշվում է, որ ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով  խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները և ընդգծել. «Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում  բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ: Փոխհամագործակցության և փոխշփումների համատեքստում հատկանշական է նշել, որ  Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը փայլուն ելույթներով հանդես է գալիս Փարիզում: Այդ մասին են վկայում հանդիսատեսի ոգևորությունն ու բուռն ծափահարությունները»:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հյուրերը ներկա են եղել եղել  «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ:  Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, շնորհակալություն հայտնել հետաքրքիր և գեղեցիկ կատարումների համար: Նախարարը շփվել է նաև հայ  երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:

Այնուհետև  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով, որոնք արժանացել են բարձր ծափողջյունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]