Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՍՀ նախարար Մկրտչյանը մասնակցել է «Առաջընթաց` անորոշության պայմաններում»  համաժողովին

ԱՍՀ նախարար Մկրտչյանը մասնակցել է «Առաջընթաց` անորոշության 
պայմաններում»  համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ապրի Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Առաջընթաց` անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, միջոցառումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում նախարարը խոսել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունների ու գերակայությունների մասին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներն ու ոլորտում առկա մարտահրավերների լուծման եղանակները։

«Անդրադառնալով տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նրանց առաջնային կարիքների բավարարումը շարունակում է լինել պետության քաղաքականության առանցքում և որ նրանց անհրաժեշտ կենսապայմանների ապահովման ուղղությամբ շարունակվում են տարվել անհրաժեշտ աշխատանքներ․ բանախոսը նաև մանրամասներ է ներկայացրել գործընթացի իրականացման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ տեղահանված անձանց կարիքները շարունակվում են հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ այս նպատակով գործարկված հարթակների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ի պատասխան տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին հարցի՝ Նարեկ Մկրտչյանն ընդծել է, որ նրանց կայուն աշխատանքով ապահովումը նախարարության առաջնային հարցերից է, և այս նպատակով առաջիկայում կգործարկվեն նոր ծրագրեր։

Նախարարը հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները շարունակում են հաշվառել և համապատասխան աշխատանք առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերին կարող են ծանոթանալ նաև առցանց եղանակով՝ workforall.am հարթակի միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am