Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Երևանում ավտոմեքենա փախցրած երկու տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են Արմավիրում

Երևանում ավտոմեքենա փախցրած երկու տղամարդիկ հայտնաբերվել և 
ձերբակալվել են Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 1-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.30-ի սահմաններում գողացել են Երևանի Վանթյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՔՈԳՎ, Մալաթիայի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել երևանցի 51-ամյա և 56-ամյա երկու տղամարդու:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքնություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]