Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր 2023

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նոր ծրագիր կսկսի

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին  
աջակցելու նոր ծրագիր կսկսի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Կառավարությունը  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ գումար կհատկացնի  ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, կենսաթոշակառու հանդիսանալու կամ աշխատանք ունենալու հանգամանքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց այդ հատկացումները կիրականցվի  առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության երրորդ ծրագիրը  պատրաստվում են հաստատել հաջորդ շաբաթ՝ կառավարության նիստի ընթացքում:

Նախարարի տեղակալը նաև ընդգծեց, որ  նոյեմբերի 2-ին տեղի ունեցած կառավարության նիստում  ընդունվել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել  ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար:

«950 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար: 420 մլն դրամ էլ կհատկացվի 100 000 դրամի չափով միանվագ դրամական սոցիալական աջակցությունը տրամադրելու համար»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ 40+10 հազար ծրագրից օգտվել է 73 հազար 196 անձ, նրանցից 3997-ը ստացել է միայն 10 հազար դրամ: Արդյունքում՝ 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի  ավելի քան 92 հազար շահառուի, իսկ  100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար նախատեսված վճարումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]