Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը

ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում 
չթիրախավորել  խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները, պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա չափազանց զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք նույն իրադարձություններին։ Բոլոր դեպքերում և բոլոր հակամարտությունների դեպքում կոչ ենք անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ձեռնարկել բոլոր միջոցները զինված գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am