Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ-
ից բռնի տեղահանված անձանց հետ

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։

GEV_8488.jpg (936 KB)

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝  որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

GEV_8497.jpg (920 KB)

Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]