Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բլինքենն ու Աբասը կոչ են արել կանխել ծայրահեղական բռնությունը պաղեստինցիների դեմ

Բլինքենն ու Աբասը կոչ են արել կանխել ծայրահեղական բռնությունը 
պաղեստինցիների դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը քննարկել են Արևմտյան ափին «ծայրահեղական բռնությունը» կանխելու անհրաժեշտությունը, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննարկվել են նաև Արևմտյան ափին հանգստության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ պաղեստինցիների դեմ ծայրահեղական բռնությունը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- մեջբերում է թերթը Պետդեպարտամենտի հայտարարությունը:

Նշվում է, որ Բլինքենը Աբասին հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները չպետք է բռնի վերաբնակեցման ենթարկվեն, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և այնտեղ կենսաապահովման համակարգերի վերականգնման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am