Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 
ավելի քան 48 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել  1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։

Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով  առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, որոնք կազմել են ընդհանուրի  50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ), այնուհետև հաջորդում են  Վրաստանից՝ 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից՝ 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]