Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Ապօրինի ծառահատում կատարած 38-ամյա ագարակցին ներկայացել է ոստիկանություն

Ապօրինի ծառահատում կատարած 38-ամյա ագարակցին ներկայացել է 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառահատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշվում է, որ 38-ամյա տղամարդը Կապանի բաժնում ներկայացրել է դիմում-մեղայական՝ հստակ նշելով ապօրինի ծառահատման վայրը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]