Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի 
մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է  Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ ԵՄ-Կանադա գագաթաժողովին ընդառաջ։ Մենք համապարփակ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար»,- գրել է Բորելը։






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am