Միջազգային

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում:

«Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինան դժվարություններ է ունեցել այն պատճառով, որ Արևմուտքից ավելի քիչ սպառազինություն է ստացել, քան ակնկալում էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում