Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը 139,364 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդային տունը։

Կտավին պատկերված է Պիկասոյի սիրուհի Մարի Թերեզ Վալտերը`ձեռքի ժամացույցով։ Պիկասոյի ստեղծագործությունների հետազոտող Լիդիա Գասմանը ենթադրում է, որ ժամացույցը հատուկ նշանակություն է ունեցել նկարչի համար, և որ այն խորհրդանշում է «ժամանակի ընթացքում մարող սեր»։

1966 թվականին «Ժամացույցով կինը» Պիկասոյից ձեռք է բերել   Բազելի «Բեյելեր» պատկերասրահը։ 1968 թվականին նկարն անցել է  Նյու Յորքի Pace Gallery պատկերասրահի հավաքածուին։ 1968 թվականի նոյեմբերին կտավը ձեռք է բերել ամերիկացի հայտնի կոլեկցիոներ Էմելի Ֆիշեր Լանդաուն: 

Ավելի քան կես դար նկարը կախված է եղել Նյու Յորքի նրա բնակարանի բուխարու վերևում: Լանդաուն 2023 թվականի մարտին մահացել է 103 տարեկանում։ Նրա հավաքածուի մի մասի վաճառքի իրավունքն ստացել է Sotheby’s աճուրդային տունը։ Կոլեկցիոների հավաքածուն ներառում է մոտ 120 գործ՝ շուրջ 400 մլն դոլար արժողությամբ:

Ըստ BBC-ի՝ Պիկասոյի նկարի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am