Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում