Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Forbes-ը FLYONE ARMENIA-ն ներառել է Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերությունների ցանկում

Forbes-ը FLYONE ARMENIA-ն ներառել է Ռուսաստանից չվերթեր իրականացնող 
լավագույն ավիաընկերությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։    

Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից 14-ը՝ ռուսաստանյան, մնացածն՝ արտերկրի։ Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ազգային ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտ»-ը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են S7 և «Ազիմուտ» ընկերությունները։

FLYONE ARMENIA- հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում շուրջ 20 ուղղություններով և 2023թ․ առաջին 9 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետության 79-րդ հարկատուն է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]