Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային 
քննչական բաժինը հիմնանորոգված վարչական շենք ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը։ Արարողությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ  Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, Գետահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ղազարյանը, մարզային իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ նախագահը ներկաների հետ շրջայց է կատարել վերակառուցված և հիմնանորոգված վարչական շենքերում, ծանոթացել ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը մինչ այս գործել է շենքային և գույքային խիստ անմխիթար պայմաններում։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի հրատապ կարիքներից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետական բյուջեից հատկացված շուրջ 100 մլն դրամի չափով ֆինանսավորման արդյունքում վարչական շենքը վերակառուցվել է, ամրացվել են հիմքերը, կառուցվել է երկրորդ հարկ, կատարվել է հիմնանորոգում, շենքը ամբողջությամբ համալրվել է քննչական գործունեության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, նյութատեխնիկական և անվտանգության միջոցներով։

Վարչական շենքն ապահովվել է նաև ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար: Արդյունքում ստորաբաժանման աշխատակիցների համար ապահովվել են սահմանված չափորոշիչներին համապատասխանող աշխատանքային պայմաններ։

Նշվում է, որ Քննչական կոմիտեի նախագահը տեղում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի աշխատակիցների մասնակցությամբ։ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է քննիչներին և օժանդակող անձնակազմին նորամուտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքային, նյութատեխնիկական  պայմանների բարելավումը պետք է խթանի նախաքննության արդյունավետությունը, ծառայողների աշխատանքային պարտականությունների որակյալ կատարումը, ինչն ուղղված է  զինված ուժերում օրինականության, կանոնադրական հարաբերությունների ամրապնդմանը, հանցավորության նվազմանը և այդ կերպ հայոց բանակի հզորացմանը նպաստելուն։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու համար։

ՀՀ ՔԿ տեղեկացմամբ՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Արգիշտի Քյարամյանն այցելել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են վարչության քննիչների ծանրաբեռնվածության, ընթացիկ վարույթներով իրականացվող նախաքննության ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր։   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]