Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և 
Ասիայի տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էլ Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու առաջնահերությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք ոլորտային փորձագետի հետ քննարկել են անձնական օգնական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման առնչությամբ հարցեր:

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

«Մեզ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ծրագրային դրույթներ ամրագրենք, այլ նաև համատեղ ջանքերի արդյունքում նպաստենք ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր այն խնդիրների տեսանկյունից, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցվի մեր աշխատանքը»,- ասել է Պաշտպանը։

Նշվում է, որ Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և երկարաժամկետ համագործակցությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]