Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի բանկերի միության և Կենտրոնական բանկի նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի խնդիրների լուծումները

Հայաստանի բանկերի միության և Կենտրոնական բանկի նախագահները քննարկել 
են ֆինանսաբանկային համակարգի խնդիրների լուծումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միությունից, հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը և տարբեր ձևաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Ըստ աղբյուրի՝ կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված երկկողմ արդյունավետ և կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի և Բանկերի միության միջև, կարևորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը, և համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am