Միջազգային

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով  զոհերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։Ֆիլիպինների Մինդանաո կղզու մի քանի շրջաններում տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին գրում է ֆիլիպինյան Inquirer պարբերականը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:

Աղբյուրը հայտնել է, որ նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հրահանգել է օգնություն ցուցաբերել Մինդանաո կղզու հարավում տուժածներին։

Ֆիլիպինները մտնում են այսպես կոչված «Կրակե օղակի» մեջ։ 40000 կմ երկարությամբ հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը՝ անցնելով Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ափերով հասնում մինչև Ալյասկայի հարավ, այնուհետև թեքվում դեպի Ճապոնիա, Ֆիլիպիններ և Ինդոնեզիա և ավարտվում Նոր Գվինեա կղզու շրջանում։ Նոր Զելանդիան և հարավ արեւմտյան Օվկիանիան:

Հենց «Կրակե օղակում» է գտնվում մոլորակի մոտ 1,5 հազար հայտնի հրաբուխների գրեթե 90 տոկոսը:

Երկրագնդի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը տեղի է ունենում այնտեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում