Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր 2023

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել 
մրցախաղերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը  Հունաստանն էր: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2: Հայաստանի հավաքականի կազմում պարտվեց  Հրանտ Մելքումյանը, հաղթեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը:

Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Նրանց մրցակիցը Վրաստանն էր: Կանանց ընտրանու կազմում պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Մարիամ Մկրտչյան ու Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]